
Փոփոխություններ՝ ավիացիոն անվտանգության ոլորտում
Կառավարությունն այսօր՝ փետրվարի 6-ին քննարկեց քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը ապահովելու մասին 2005 թվականի որոշման փոփոխությունը։
Որոշվեց սահմանել քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականների նոր ձևաչափերը։
Սահմանվել են նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ աշխատողների և այցելուների մուտքի համար հատկացվող անցագրերի տեսակները և ձևաչափերը։
Կառավարությունը որոշեց սահմանել քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի, օդանավի անձնակազմի անդամի վկայականի համար դիմած տեսուչների և օդաչուների, օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ անցագիր ստանալու համար դիմած անձանց բժշկական ստուգման պայմանները։ Պետք է հստակ լինի, որ այդ անձինք հաշվառված կամ գրանցված չեն նարկոլոգիական դիսպանսերներում և չունեն հոգեկան խանգարումներ, չեն տառապում թմրամոլությամբ, չեն օգտագործում թմրանյութեր և քիմիական հոգեմետ նյութեր։
Գործադիրը կարծում է, որ փոփոխությունները կարող են ազդել ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների որակի վրա։
Լուսանկարը՝ «Հետքի»
Մեկնաբանել