HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-գերմանական համաձայնագիր՝ Էներգետիկայի ոլորտում զարգացման ծրագրերի համար

Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցության համաձայնագիր կստորագրվի։ 

«Հայաստանը շահագրգռված է ընդլայնել և ամրապնդել Գերմանիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով»,- նշում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիմնավորման մեջ:  

Ըստ նախարարի՝ կնքվելիք համաձայնագիրը իրավական շրջանակ կապահովի առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման համար։

Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26 մլն եվրո վարկ՝ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման ծրագրի համար։ Նաև ՝մինչև 2 մլն եվրո դրամաշնորհ՝ նշված ծրագրի իրականացման և խորհրդատվության միջոցառումների համար։

Բացի դրանից՝ Գերմանիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է ընձեռում ստանալ մինչև 40 մլն եվրո արտոնյալ վարկ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման հաջորդ փուլի ծրագրի համար։ Ինչպես նաև՝ 1 մլն եվրո դրամաշնորհ՝  նշված ծրագրի իրականացման և խորհրդատվության միջոցառումների համար։

Այս վերջին կետը կարող է հնարավորություն լինել ոչ թե հենց մեր պետության, այլ Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների համար։

Ըստ հիմնավորման՝ Վերականգնման վարկերի բանկն ազատվում է հարկերից, որոնք ՀՀ-ում ենթակա են վճարման՝ կապված նախագծում նշված ծրագրերի կամ պայմանագրերի կնքման և իրականացման հետ։

Լուսանկարում՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter