
Լեհաստանը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
Լեհաստանը Եվրոպական միության խորհրդում իր վեցամսյա նախագահության ընթացքում նախատեսում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը: Այդ մասին նշվում է 2025 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը ԵՄ խորհրդում իր նախագահության շրջանակներում Լեհաստանի կողմից պատրաստված գործողությունների ծրագրում։
Փաստաթղթում նշվում է, որ «այդ քայլերը հնարավորություններ կստեղծեն Եվրամիության հետ Երևանի և Բաքվի համագործակցության ընդլայնման համար»:
Բացի այդ, Լեհաստանը ծրագրում է աջակցել «վրաց ժողովրդի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտմանը»։
Ծրագրի համաձայն՝ ԵՄ արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Լեհաստանի կողմից կշարունակվեն քաղաքական երկխոսությունն ու ջանքերը Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի միջև համագործակցության ամրապնդման համար:
Լուսանկարը՝ euneighbourseast.eu-ից
Մեկնաբանել