HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Մոսկվան փորձում է կարգավորել Երևանի ու Բաքվի հարաբերությունները». ՌԴ զինված ուժերի ԳՇ պետ

Ռուսաստանը կառուցողական միջոցներ է ձեռնարկում Անդրկովկասում, ու մեծ մասամբ հենց այդ ջանքերի շնորհիվ են Բաքուն և Երևանը հաջողությամբ շարժվում դեպի երկկողմ հարաբերությունների կարգավորում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ։ 

«Ի հակակշիռ Արևմուտքի կործանարար գործողությունների՝ Ռուսաստանն այս տարածաշրջանում ստեղծարար միջոցներ է ձեռնարկում։ Մեծ մասամբ մեր պետության ջանքերի շնորհիվ ակնհայտ է Բաքվի և Երևանի դրական առաջխաղացումը երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ ներկայում ավարտվել է միջպետական սահմանի ամենաբարդ հատվածներից մեկի՝ Ադրբեջանի Ղազախի շրջանի և Հայաստանի Տավուշի մարզի միջև սահմանազատումը:

Լուսանկարը՝ Mikhail Klimentyev/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter