
Ռուսաստանը կներդնի բոլոր ջանքերը Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունների իրականացման համար. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ
Ռուսաստանի Դաշնությունը անում և շարունակելու է անել ամեն ինչ, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացվեն։ Այդ մասին, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մոսկվայում ադրբեջանական դեսպանության կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Գալուզինը կարևորել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2023 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները՝ ընդգծելով դրանց նշանակությունը։
«Մոսկվան մնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման, խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման կողմնակից։ Մենք հանդես ենք գալիս նաև հայ-ադրբեջանական սահմանների շուտափույթ սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև նոր հիմքի վրա կապերի համակողմանի զարգացման օգտին»,- հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել