Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ
Կառավարության որոշմամբ Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ։
Մինչև 2022-ը նա եղել է ԱԱԾ քնչական դեպարտամենտի պետ, Լոռու մարզի գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ, Շիրակի մարզի դատախազի տեղակալ և այլն։ 2022-ին նշանակվել էր գլխավոր դատախազի տեղակալ։
«Իմ գործունեության ընթացքում առաջնորդվելու եմ օրենքի առջև հավասարության և պատասխանատվության անխուսափելիության անշեղ իրագործմամբ։ Նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարատության զգացողության ամրանդմանը»,- կառավարության նիստում նշեց Արթուր Պողոսյանը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ վարչապետ Փաշինյանի խնդրանքով ազատման դիմումներ գրեցին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Մեկնաբանել