HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Պողոսյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Կոլեգիայի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով արիաբար զոհված հայորդիների հիշատակը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ. սեպտեմբերի 26-ից գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի իրավակարգավորման, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանին, անդրադարձել թեկնածուի կենսագրությանը, անձնական և մասնագիտական հատկանիշներին:

Գլխավոր դատախազ Վարդապետյանի առաջարկությամբ, Կոլեգիայի անդամները կարծիք են հայտնել առաջարկության վերաբերյալ՝ միաձայն ընդգծելով Արթուր Պողոսյանի մասնագիտական և մարդկային բարձր որակները, արհեստավարժությունը, աշխատանքի նկատմամբ սրտացավությունն ու նվիրվածությունը:

Գլխավոր դատախազը, եզրափակելով հարցի քննարկումը, նշել է, որ այսօր ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ խնդիր ունենք դիմագրավելու ներքին և արտաքին մարտահրավերները: «Այսօր յուրաքանչյուրիս պաշտոնը խրամատ է: Պարոն Պողոսյան, ես ուրախ եմ, որ դուք վերադառնում եք Դատախազություն: Վստահաբար, դուք այն մարդկանցից եք, ում հետ միասին ես այդ խրամատը ուղիղ և փոխաբերական իմաստներով պատրաստ եմ պահել: Ձեզ բարի ծառայություն, բարի վերադարձ: Ուրախ եմ, որ ձեր նշանակման փաստաթղթի տակ դրված կլինի իմ ստորագրությունը»,- շեշտել է գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել հնչած բոլոր կարծիքների ու գնահատականների համար՝ վստահեցնելով, որ կանի հնարավորն ու անհնարինը Դատախազության հեղինակությունը, դատախազի պատիվն ու բարի համբավը բարձր պահելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանություններ (1)

Կարապետյան Վաչիկ
Ես կփորցեմ հակիրճ մեկնաբանել, շատ խելացի և գրագետ, իսկական ՀԱՅ,,դեռ տաիներ առաջ, ես առաջինն էյի, որ վստահ կանխագուշակում արեցի, ասելով, Արթուր ջան, այսպիսի բարցր մարդկային հատկանիշներով ու խելացի ու թյամբ, կարճ ժամանակ հետո, վստահ եմ քեզ կվստահեն շատ բարցր և պատասխանատու պաշտոն, Հայաստանի գլխավոր դատախազությունում,, և դա այսօր իրականություն է, որի համար շնորհավորում եմ Ձեզ և բոլորին ովքեր Ձեզ ճանաչում և վստահում են պարոն Պողոսյան, ,բարի և Հայրենանվեր ծառայություն,,հարգանքներով Վաչիկ Կենտրոնական Գերմանիայից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter