HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարավային Կովկասում խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Թուրքիայի ԱԳ նախարար

Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր «մոտ է, քան երբևէ»։ Այդ մասին, Milliyet-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Թուրքիայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ։ 

Նա Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բաց չթողնել այս պատմական հնարավորությունը:

«Անկասկած, դրա հիմքում ընկած է Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումը բռնազավթումից։ Մենք ամենաբարձր մակարդակով պահպանում ենք մեր երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ և համատեղ ջանքեր ենք գործադրում միջազգային բազմաթիվ հարցերի լուծման համար։ Մենք ողջունում ենք հօգուտ խաղաղության և կայունության Հայաստանի ընտրությունը ու կոչ ենք անում երկու երկրներին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ֆիդանը հիշեցրել է, որ երկար դադարից հետո առաջին անգամ կողմերը Ստամբուլում առանց միջնորդների և երրորդ կողմերի հանդիպում են անցկացրել:

«Հոկտեմբերին Ստամբուլում կայացած «3+3» հարթակի նիստի ժամանակ քննարկեցինք տարածաշրջանային բոլոր հարցերը։ Հարավային Կովկաս խաղաղության և կայունության գալուն պես կլուծվեն ոչ միայն հումանիտար հարցերը, այլև պայմաններ կստեղծվեն առևտրի, փոխգործակցության ու զարգացման համար»,- թեման եզրափակել է Ֆիդանը։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter