HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ-ն Ուկրաինային հարվածել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով. Ուկրաինայի ԶՈւ

Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերը պնդում են, որ նոյեմբերի 21-ի առավոտյան ռուսական զորքերը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ:

Ուկրաինական կողմը պնդում է, որ hրթիռն արձակվել է ՌԴ Աստրախանի մարզից։ Այլ մանրամասներ նրանք չեն հաղորդել։ 

The Guardian-ը գրում է, որ եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա կլինի այս տեսակի հրթիռի առաջին կիրառումը ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում:

CNN-ն էլ հիշեցնում է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն ունի հինգ հազար կիլոմետր հեռահարություն, սակայն դրանցից մի քանիսը կարող են հաղթահարել ավելի քան ինը հազար կիլոմետր հեռավորություն։

Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի տեղեկագրում նշվում է, որ նոյեմբերի 21-ի առավոտյան ուկրաինական ՀՕՊ ուժերը խոցել են X-101 տեսակի վեց թևավոր հրթիռ, որոնք արձակվել էին ռուսական զինուժի կողմից։ Ուկրաինայի զինված ուժերի հաղորդագրության մեջ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքների մասին ոչինչ չի ասվում:

Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը նոյեմբերի 21-ի առավոտյան հայտնել էր Դնեպրի վրա հրթիռային հարձակման մասին։ Նրա տվյալներով՝ վնասվել էր արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։ Թե կոնկրետ ինչ հրթիռներ էին կիրառվել քաղաքի ուղղությամբ հարձակման ժամանակ, նա չէր մանրամասնել։

Հիշեցնենք, որ նախօրեին Կիևում ԱՄՆ-ի, Իսպանիայի, Իտալիայի և Հունաստանի դեսպանությունները հայտարարել էին «օդային հարձակումների բարձր ռիսկի» պատճառով իրենց աշխատանքը դադարեցնելու մասին։ Ուկրաինայի ԱԳՆ-ն այդ հաղորդագրություններն անվանել էր «տեղեկատվական սրացում»։ РБК-Украина-ն նշում է, որ այս ֆոնին տելեգրամյան ալիքներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ռուսական զորքերը կարող են հարվածել РС-26 «Рубеж» տեսակի բալիստիկ հրթիռով:

Լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter