HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի իշխող կուսակցությունը Կոբախիձեին դարձյալ կառաջադրի վարչապետի պաշտոնում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին այդ երկրի վարչապետի պաշտոնում ներկայացրել է կառավարության գործող ղեկավար Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

«Մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ պատվավոր նախագահն ունի վարչապետի թեկնածու ներկայացնելու իրավունք և լիազորություն։ Ոչ մի անակնկալ չկա, որ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի թեկնածուի կարգավիճակում ներկայացրեց Իրակլի Կոբախիձեին։ Բնականաբար, քաղխորհուրդը լիովին աջակցեց դրան»,- ասել է Մդինարաձեն։

Նրա խոսքով՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնի թեկնածուն էլ կլինի օրենսդիր մարմնի գործող ղեկավար Շալվա Պապուաշվիլին:

Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը կլինի նոյեմբերի 25-ին։ Այն բանից հետո, երբ խորհրդարանը կանցնի իր պարտականությունների կատարմանը, գործող կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ինքնաբերաբար հրաժարական կտա: Նախարարները և վարչապետը կմնան պաշտոնակատար մինչև նոր կառավարության նշանակումը:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացան այս տարվա հոկտեմբերի 26-ին: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93 տոկոսով և օրենսդիր մարմնում ստացել 150 մանդատից 89-ը: 5 տոկոսի շեմը հաղթահարել է ընդդիմադիր 4 կուսակցություն։ Խորհրդարան անցած ընդդիմադիր բոլոր կուսակցությունները հրաժարվել են ընդունել ընտրությունների արդյունքները և հայտարարում են, որ կհրաժարվեն իրենց մանդատներից: Ընդդիմության առաջնորդները նոյեմբերի 4-ից բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով նոր ընտրություններ։ 

Լուսանկարը՝ «Վրացական երազանք» կուսակցության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter