
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող է բանտարկյալների նոր փոխանակում իրականացնեն
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն 2025 թվականի փետրվարին կարող են կրկին փոխանակվել բանտարկյալներով։ Այդ տեղեկությունը հաստատել է Քսենիա Կարելինայի փաստաբանը, որը դատապարտվել է պետական դավաճանության համար։
Նրա խոսքով՝ Կարելինան գտնվում է փոխանակման ենթակա անձանց ցանկում։ Թե էլ ով կա ներառված այդ ցանկում, դեռևս հայտնի չէ։
«Մենք գիտեինք, որ փոխանակումն այս կամ այն կերպ տեղի կունենա։ Մենք արեցինք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր դրա համար»,- հավելել է պաշտպանը։
Կարելինան Ռուսաստանի ու ԱՄՆ-ի քաղաքացի է։ Նա դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ այս տարվա օգտոստոսին ուկրաինական Razom for Ukraine հիմնադրամին 50 դոլար փոխանցելու համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mash-ի ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրը, ՌԴ ԱԳՆ ցանկում կա 70 մարդ, որոնց ԱՄՆ իշխանությունները մեղադրում էին լրտեսության և պատժամիջոցների շրջանցման մեջ։ Ամերիկյան ցանկում էլ ներառված է Կարելինան։ Նրան, իբր, պլանավորում են փոխանակել Թրամփի երդմնակալության արարողությունից մի քանի շաբաթ անց։
Այս ֆոնի վրա սոցիոլոգ Բորիս Կագարլիցկին, որը դատապարտվել է «ահաբեկչական գործունեության կոչերի» հոդվածով, խնդրել է իրեն չներառել փոխանակման ցուցակներում ու դատական գործընթացներով սպառնացել արևմտյան այն կառավարություններին, ովքեր իրեն կփորձեն Ռուսաստանից դուրս բերել իր կամքին հակառակ:
Ռուսաստանի ու Արևմտուտքի երկրների միջև խոշոր փոխանակումը տեղի էր ունեցել օգոստոսի 1-ին։ Արևմուտքին ռուսական կողմը փոխանցեց 16 մարդու, այդ թվում՝ Էվան Գերշկովիչին, Վլադիմիր Կարա Մուրզային, Ալսու Կուրմաշևային, Լիլիա Չանիշևային, Սաշա Սկոլիչենկոյին, Իլյա Յաշինին և Անդրեյ Պիվովարովին։ Փոխարենը Ռուսաստան վերադարձավ 8 մարդ, այդ թվում` Գերմանիայում ցմահ դատապարտված Վադիմ Կրասիկովը։
Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության
Մեկնաբանել