HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը ցանկանում է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև

Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։ Այդ մասին Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Եթե հետաքրքրություն լինի, որ Վրաստանը, օրինակ, որպես միջնորդ կամ այլ կերպ առավել ակտիվ ներգրավվածություն ունենա բանակցությունների ապահովման գործընթացին, մենք միշտ արձանագրում ենք մեր պատրաստակամությունն այդ առումով։ Այդ պատրաստակամությունն ուժի մեջ է նաև հիմա։ Եթե համապատասխան հետաքրքրություն լինի, մենք պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկել մեր հարևան երկու երկրներին»,- ասել է Կոբախիձեն։

Նախկինում Վրաստանը մի քանի անգամ միջնորդի դեր է ունեցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այսպես, Վրաստանի միջնորդությամբ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 զինծառայողի, իսկ Երևանը Բաքու էր ուղարկել ականապատ դաշտերի քարտեզները։

Միջնորդության մեկ այլ օրինակ էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 16-ին Թբիլիսիում։

2023 թվականի հոկտեմբերին էլ Թբիլիսիում առաջին անգամ կայացավ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի վարչապետների եռակողմ հանդիպումը։

Լուսանկարը՝ Irakli Gedenidze/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter