HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կարող են կնքել դեկտեմբերին կամ հունվարին. Բայրամով

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կարող են կնքել այդ տարվա դեկտեմբերին կամ հաջորդ տարվա հունվարին։ Նման հայտարարությամբ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ 

Նա ընդգծել է, որ այս հարցում կարևոր են երկու կողմերի առերես հանդիպումները, սակայն Բաքվի ուշադրությունն այժմ սևեռված է COP29 գագաթնաժողովի անցկացման վրա: Բայրամովի խոսքով՝ երկու երկրները բանակցություններ չեն վարի մինչև նոյեմբերի վերջ։

«Դեկտեմբերը կամ հունվարն այլ հարց է։ Այս կապակցությամբ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։ Բացի առերես հանդիպումներից, փաստաթղթի վրա աշխատանքները շարունակվում են»,- նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հարցը, հայտարարել է, որ կողմերը փաստաթղթի քննարկմանը կվերադառնան դեկտեմբերին: Հաջիևը ևս նշել էր, որ մինչև նոյեմբերի վերջ Բաքվի համար առաջնայինը COP29-ն է։

Մի քանի օր առաջ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն պետք է կնքեն ռազմավարական գործարք։ Կառավարության ղեկավարը նշել էր, որ դա անհրաժեշտ է առաջիկա 100 տարում երկու երկրների խաղաղ գոյակցության համար։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ իր հերթին հայտնել էր, որ Երևանը Բաքվին ուղարկել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առաջարկ: Նրա խոսքով՝ Բաքվից դեռ պատասխան չկա։

Լուսանկարը՝ Trend գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter