HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Ալիևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով նաև արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում փոխշահավետ որոշ նախագծերի գործնական իրականացման հարցեր: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Այս տարվա օգոստոսին Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի վերջին շփումները Բաքվում, քննարկվել են արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում փոխշահավետ մի շարք նախագծերի գործնական իրականացման հարցեր»,- ասված է ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Կրեմլը փոխանցում է, որ Ալիևն ու Պուտինը հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցության հետագա համակողմանի զարգացման հարցերում փոխադարձ շահագրգռվածությունը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում»,- եզրափակել է Կրեմլը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter