HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Այդ մասին Х-ի իր միկրոբլոգում գրառում է արել թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Օնջու Քեչելին։

«Այսօր երեկոյան արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Գազայում տիրող իրավիճակը, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առկա իրավիճակը»,- գրել է թուրք դիվանագետը։

Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության մեջ էլ անուղղակիորեն է նշվում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քննարկումը։ 

«Պետքարտուղարն ու արտաքին գործերի նախարարը քննարկել են նաև Հարավային Կովկասում արժանապատիվ և հարատև խաղաղության հասնելու կարևորությունը»,- ասված է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։ 

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր