HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն դրական է գնահատել Կազանում Փաշինյան-Ալիև հանդիպումը ու սպասում է COP-ից հետո նոր բանակցությունների

ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դրական ազդակներ է եղել երկու երկրների բանակցությունների շարունակման համար: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Կազանում շատ արդյունավետ հանդիպում էր Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։ Եվ մեր նպատակն է այդ ազդակների հիման վրա շարունակել բանակցությունները»,- Բաքվում նշել է Հաջիևը։

Խոսելով բանակցությունների հետագա ընթացքի մասին՝ ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հաջորդ ամիս կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը:

«Այս պահին, մինչև նոյեմբերի վերջ, Ադրբեջանի օրակարգում հիմնական թեման COP-29-ն է»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ, հավանաբար, դեկտեմբերից սկսած, նոր գործընթաց կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները շարունակելու վերաբերյալ։

Հաջիևի խոսքով՝ փաստաթղթի տեքստում կան որոշակի հարցեր։ «Փորձագետների մակարդակով քննարկումները և բանակցությունները շարունակվում են, որովհետև հայկական կողմը ժամանակին չպատասխանեց խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին։ Եվ այսպես, մենք ուշացած գործընթաց ենք տեսնում այս համատեքստում։ Անշուշտ, դեկտեմբերից սկսած արդեն նոր գործընթաց կլինի»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter