HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը հուսով է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները օգտակար կլինեն ողջ աշխարհի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունները օգուտ կբերեն ինչպես ամերիկյան ժողովրդին, այնպես էլ ողջ աշխարհին: Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտնել է լրագրողներին՝ Բուդապեշտից վերադարձի ճանապարհին, որտեղ մասնակցում էր Եվրոպական քաղաքական խորհրդի գագաթնաժողովին։

«Առաջին հերթին ցանկանում եմ, որ այս ընտրությունները օգտակար լինեն ԱՄՆ-ի, մեր տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։  Պարոն Թրամփը ընտրական գործընթացի ընթացքում մեծ պայքար է մղել բազմաթիվ դժվարությունների, այդ թվում՝ սպանության փորձի դեմ: Ինչպես գիտեք, նրան փորձել էին սպանել, գնդակը դիպել էր ականջին։  Նրան ոստիկանական բաժանմունքներ էին տանում ձեռնաշղթաներով։ Մինչ այս բոլոր իրադարձությունները տեղի էին ունենում, նա շարունակում էր քարոզարշավը՝ չհուսահատվելով, չհոգնելով, դիմադրելով: Դրան ամեն քաղաքական գործիչ չէ, որ կարող է հանգիստ հասնել։ Թրամփին դա հաջողվել է»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ Թրամփի կողքին եղել է միայն Իլոն Մասկը։ 

«Նրանք ձեռք ձեռքի տված գործել են»,- հավելել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ չնայած ճնշումներին, այդ թվում՝ դատական գործընթացին, «Թրամփը շատ լուրջ փորձություն է անցել»:

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում և կպաշտոնավարի ևս մեկ շրջան։ Այս պահի դրությամբ նա ունի 301 ընտրիչի աջակցություն, իսկ նախագահ դառնալու համար բավարար էր 270-ը։ Դեռևս հայտնի չեն Արիզոնայի արդյունքները, որտեղ առաջատարը դարձյալ Թրամփն է։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter