Կալիֆոռնիայի նահանգապետը խոստանում է պայքարել Թրամփի վարչակազմի «ապօրինի գործողությունների» դեմ
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ իր նահանգը կպայքարի, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը «ապօրինի գործողություններ» ձեռնարկի:
«Կալիֆոռնիան պատրաստ է պայքարել: Ես հենց նոր հրավիրեցի արտակարգ հատուկ նիստ՝ ամրապնդելու մեր իրավական ռեսուրսները և պաշտպանելու մեր նահանգը Թրամփի նոր վարչակազմի ցանկացած ապօրինի գործողություններից: Անկախ նրանից, թե խոսքը վերաբերում է մեր հիմնական քաղաքացիական իրավունքներին, վերարտադրողական ընտրության ազատությանը կամ կլիմայի օրակարգին, մենք հրաժարվում ենք հետ շրջել ժամանակը և թույլ տալ հարձակումներ մեր արժեքների ու օրենքների վրա»,- X-ի իր միկրոբլոգում գրել է դեմոկրատ պաշտոնյան։
California is ready to fight.
— Gavin Newsom (@GavinNewsom) November 7, 2024
I just called an emergency special session to help bolster our legal resources and protect our state against any unlawful actions by the incoming Trump Administration.
Whether it be our fundamental civil rights, reproductive freedom, or climate… pic.twitter.com/fIBPKsehot
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում և կպաշտոնավարի ևս մեկ շրջան։ Այս պահի դրությամբ նա ունի 301 ընտրիչի աջակցություն, իսկ նախագահ դառնալու համար բավարար էր 270-ը։ Դեռևս հայտնի չեն Արիզոնայի արդյունքները, որտեղ առաջատարը դարձյալ Թրամփն է։
Լուսանկարը՝ Jae C. Hong/AP
Մեկնաբանել