Միշուստինը կներկայացնի Ռուսաստանը COP29-ի ժամանակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին Ռուսաստանը կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Պուտինը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն հրավիրել էր մասնակցելու այդ համաժողովին։
«Կանչել էր։ Բայց ես այնտեղ վերջերս եմ եղել»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Պուտինը։
«Նախագահ Ալիևի հետ մենք պայմանավորվել էինք, որ Ռուսաստանը ներկայացված կլինի բարձր մակարդակով։ Այդ միջոցառմանը կմասնակցի ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը պետական այցով Ադրբեջան էր այցելել օգոստոսի 18-19-ը:
2024 թվականի նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի մայրաքաղաքում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) մասնակիցների 29-րդ համաժողովը:
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության
Մեկնաբանել