HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մահացել է Էրդողանի գլխավոր հակառակորդը՝ Ֆեթուլլահ Գյուլենը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահացել է FETÖ կազմակերպության ղեկավար, թուրք հայտնի գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որը վերջին տարիներին համարվում էր Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր ընդդիմախոսներից մեկը։ Հենց նրան էր Էրդողանը մեղադրում 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպման մեջ։

Անկարայում Hürriyet թերթի թղթակիցն այս լուրը հաստատել է CNN TÜRK-ի ուղիղ եթերում։ 

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Գյուլենի առողջությունը վատացել էր։ «Բացի երիկամային անբավարարությունից և շաքարային դիաբետից, նա նաև դեմենցիա ուներ»,- նշել է թուրք լրագրողը։

A Haber-ն էլ փոխանցում է, որ Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է երեկ երեկոյան Փենսիլվանիայի հիվանդանոցներից մեկում, որտեղ հոսպիտալացվել էր։

CNN TÜRK-ի-ը փոխանցում է, որ 83-ամյա Գյուլենի մահվան լուրը հաստատել է նաև նրա զարմիկը՝ Էբուսեմե Գյուլենը։

Թուրքիայի իշխանություններն ու նախագահ Էրդողանը Գյուլենին մեղադրում էին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպման մեջ։ Երկօրյա դիմադրության հետևանքով Թուրքիայում զոհվել էր 250մարդ, ևս 2200-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Անկարան Վաշինգտոնից բազմիցս պահանջել էր արտահանձնել Գյուլենին։ Թուրքիայում պարբերաբար գործողություններ են իրականացվում Գյուլենի կողմնակիցների դեմ։ 

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter