
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների տեղակալները քննարկել են «3+3» ձևաչափով փոխգործակցությունը
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Միխայիլ Գալուզինը և Մեհմեթ Քեմալ Բոզայը քննարկել են «3+3» ձևաչափով երկու երկրների միջև փոխգործակցությունը։
«Հաստատվել է ռուս-թուրքական փոխգործակցության տրամադրվածությունը՝ հաշվի առնելով Անկարայի ներկայիս նախագահությունը «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա)»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ կողմերի միջև տեղի է ունեցել նաև կարծիքների առարկայական փոխանակում Ուկրաինայի շուրջ հակամարտությանը վերաբերող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, Անդրկովկասում ու Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի շուրջ:
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ քննարկումն անցել է կառուցողական մթնոլորտում։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել