HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիտվայի խորհրդարանական ընտրությունների 1-ին փուլում հաղթել է ընդդիմությունը

Լիտվայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատար է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Այդ մասին վկայում են Լիտվայի Ընտրական գլխավոր հանձնաժողովի հրապարակած տվյալները։

Սոցիալ-դեմոկրատները հավաքել են ընտրողների ձայների ավելի քան 19%-ը: Երկրորդ տեղը սկզբում զբաղեցրել էր Ռեմիգիյուս Ժեմայտայտիսի «Նեմանի արշալույս» կուսակցությունը, սակայն հաշվարկի ընթացքում այս կուսակցությունն իր տեղը զիջել է իշխող «Հայրենիքի միություն՝ Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ» պահպանողական կուսակցությանը, որը գլխավորում է գործող վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն։

Delfi-ն գրում է, որ խորհրդարան են անցել նաև «Հանուն Լիտվայի» դեմոկրատների միությունը, Լիբերալների շարժումը և Գյուղացիների ու կանաչների միությունը: Մնացած քաղաքական ուժերը չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 52,06%։ Դրանց մասնակցում էր 14 կուսակցություն և 1 կոալիցիա։ 

Լիտվայում կառավարության հավանական փոփոխության մասին էին վկայում նախընտրական սոցհարցումները։ Սոցիոլոգները կանխատեսում էին, որ ընդդիմության օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 15-18 տոկոսը։ 

Առաջին փուլում Լիտվայի Սեյմում բաշխվել է 70 մանդատ, ևս 71 մանդատների քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին կայանալիք երկրորդ փուլի ժամանակ: Դրան կմասնակցեն առաջին երկու տեղերը զբաղեցրած կուսակցությունները։

Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Վիլիա Բլինկևիչյուտեն LRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ արդեն տեսնում է կոալիցիայի հնարավոր գործընկերներին՝ հիշատակելով «Հանուն Լիտվայի» կուսակցությունը, ինչպես նաև Գյուղացիների և կանաչների միությունը: Պատասխանելով պահպանողականների հետ կոալիցիայի հնարավորության մասին հարցին՝ նա նշել է. «Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չի լինի»:

Բլինկևիչյուտեն նաև հայտարարել է, որ Լիտվայի արտաքին քաղաքականությունը չի փոխվի, իսկ Ուկրաինային օգնությունն առաջնային կմնա իշխանությունների համար: «Ես կարծում եմ, որ մեր ընտրողները, մեր մարդիկ ասել են, որ իրենք որոշակի փոփոխություններ են ուզում»,- հավելել է նա։

Լուսանկարում՝ Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Վիլիա Բլինկևիչյուտեն/ D. Umbraso / LRT

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter