HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայում գրոհայիններին հասցված հարվածերի մասին

ԱՄՆ-ն մի քանի ավիահարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճամբարներին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ 

«ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան մի քանի ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի մի քանի ճամբարներին»,- ասված է CENTCOM-ի հոկտեմբերի 12-ի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ ավիահարվածներն ահաբեկչական խմբավորմանը կզրկեն ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և գործընկերների, ինչպես նաև քաղաքացիական անձանց դեմ հարձակումներ պլանավորելու, կազմակերպելու և իրականացնելու հնարավորությունից։

Հրամանատարությունը հավելել է, որ հարվածների հետևանքով խաղաղ բնակչությունը չի տուժել։ 

Լուսանկարը՝ AP Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter