HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս 600 էլեկտրոմոբիլ կներմուծվի առանց մաքսատուրքի

Եվրասիական տնտեսական միության որոշմամբ Հայաստանին 2024 թվականի համար հատկացվել էր 8000 էլեկտրոշարժիչով մեքենայի ներմուծման արտոնություն:

Այսինքն՝ այդ մեքենաները բերելու համար մաքսատուրքը 0% էր լինելու:

Նախատեսվում էր, որ 7400 հատի համար արտոնություն պիտի ստանային ֆիզիկական և իրավաբանական անձինք, իսկ 600 հատի արտոնությունը պահվել էր որպես ռեզերվ։

Սեպտեմբերի 16-ին մեծ մասն արդեն ներմուծվել էր, ընդ որում մոտ 70%-ը ֆիզիկական անձանց կողմից։

Իսկ այժմ, ըստ ՊԵԿ-ի՝ նախատեսված 7400 մեքենան արդեն ներմուծվել է։

Ուստի գործադիրն այսօր որոշեց, որ ռեզերվ պահած 600 մեքենայի համար նախատեսված արտոնությունն էլ պիտի բաշխի։ Նպատակն է մինչև տարեվերջ 0% մաքսազերծմամբ նախատեսված 8000 մեքենան ներմուծել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter