HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նյու Յորքում կարող է կայանալ Փաշինյան-Էրդողան հանդիպում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսում է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին հայտնում է CNN TÜRK -ը։ Էրդողանը կհանդիպի նաև Ուկրաինայի, Իրանի, Իրաքի, Նիդերլանդների, Գերմանիայի, Սերբիայի և այլ երկրների ղեկավարների հետ։

Ինչպես փոխանցել է թուրքական լրատվամիջոցի թղթակիցը, Փաշինյանի հետ հանդիպումը կլինի Էրդողանի ամերիկյան հանդիպումների օրակարգի կարևոր կետերից մեկը և «կարող է ծառայել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը՝ բացելով նոր հեռանկարներ»։

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը դեռևս հայտարարություն չի տարածել, թե կոնկրետ ում հետ է հանդիպումներ ունենալու Փաշինյանը։ Միայն նշվում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունը։

Հիշեցնենք, որ նախօրեին նա կնոջ հետ ժամանել էր Նյու Յորք, որտեղ այս օրերին հավաքվում են աշխարհի առաջնորդները։ Ընդ որում, ամերիկյան այս քաղաքում Փաշինյանը կմնա մինչև սեպտեմբերի 27-ը։ Նյու Յորքում է նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter