HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հեզբոլահը ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ. ՑԱԽԱԼ-ն էլ հարձակվել է խմբավորման լիբանանյան օբյեկտների վրա

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ սեպտեմբերի 22-ի գիշերը Հեզբոլահը Լիբանանի տարածքից 115 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային հատվածի ուղղությամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դրանց մեծ մասը հաջողվել է խոցել, իսկ ընկած արկերը հայտնաբերվել են Կիրյաթ-Բյալիկի, Ցուր-Շալոմի և Մորեշետի շրջաններում: Իսրայելական բանակը հավելել է, որ հրթիռներն արձակել է Հեզբոլահը։ 

The Jerusalem Post-ը գրում է, որ Հայֆայի Կիրյաթ-Բյալիկ արվարձանում, հրթիռակոծման հետևանքով, վնասվել է երկու տուն։ Երեք մարդ վիրավորվել է։ 70-ամյա երկու տղամարդ բեկորային վնասվածքներ են ստացել, թեթև վնասվածքներ է ստացել նաև 16-ամյա մի աղջիկ:

Հեզբոլահը հայտնել է, որ տասնյակ հրթիռներ է արձակել իսրայելական Ռամատ-Դավիդ ավիաբազայի ուղղությամբ, որը գտնվում է երկրի հյուսիսում։ Խմբավորման հայտարարության մեջ նաև ասվում է, որ վերջինս հարվածել է ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ պաշտպանական միջոցների արտադրությամբ զբաղվող Rafael ընկերությանը պատկանող օբյեկտներին:

Հեզբոլահը հարձակումն անվանել է պատասխան իսրայելական հարձակումներին, այդ թվում՝ փեյջերների պայթյուններին։ 

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական բանակը Լիբանանում գրոհել է Հեզբոլահի շուրջ 290 օբյեկտ՝ «խոցելով արձակման հազարավոր կայանքներ և խմբավորման այլ ենթակառուցվածքներ»:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ իսրայելական բանակը «կշարունակի Հեզբոլահի ոչնչացման և ներուժի թուլացման գործողությունները»:

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնեց, որ Իսրայելի հյուսիսում Հայֆայից մինչև Լիբանանի սահման հատուկ դրություն է մտցվում, քանի որ կա հավանականություն, որ այդ տարածքը կարող է հրթիռակոծվել Հեզբոլահի կողմից:

Լուսանկարը՝ Abir Sultan/EFE via EPA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter