HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի կողմից Բեյրութի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի

Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից սեպտեմբերի 20-ին Բեյրութի հարավային արվարձանի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը 31-ից հասել է 45-ի, վիրավորվել է 68 մարդ: Նման տվյալներ են ներկայացված Լիբանանի առողջապահության նախարարությանը կից արտակարգ կոմիտեի ամփոփագրում։

Դրանում նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքներից հետո շենքերի փլատակների տակից դուրս են բերվել մի քանի մարմիններ, որոնց ինքնությունը դեռևս չի պարզվել: «Պաթանատոմները ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել, որպեսզի նույնականացնեն ավիահարվածի հետևանքով մահացածներին»,- ասվում է ամփոփագրում:

Սեպտեմբերի 21-ին Լիբանանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը հայտարարել էր, որ զոհերի թվում կա 3 երեխա և 7 կին: Պաշտոնյայի խոսքով՝ այդ պահի դրությամբ 23 մարդ համարվում էր անհետ կորած։ 

Ավելի վաղ Հեզբոլահի ռազմական թևը հայտնել էր Բեյրութի հարավային արվարձանին իսրայելական հարվածի հետևանքով ռազմական 2 ղեկավարների և 14 մարտիկների ու հրամանատարների զոհվելու մասին:

Հիշեցնենք, որ Իսրայելն այս հարձակումն իրականացրել էր սեպտեմբերի 20-ին։  Լիբանանյան լրատվամիջոցները գրում էին, որ Իսրայելը հարվածել է Բեյրութի Դահիա թաղամասին, որը Հեզբոլահի հենակետն է: Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման թիրախում եղել է Հեզբոլահի բարձր ռազմական հրամանատարության անդամ Իբրահիմ Ակիլը։ Ավելի ուշ Հեզբոլահը հաստատել է նրա մահը։

Լուսանկարը՝ Mohamed Azakir/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter