HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը դարձյալ հարվածել է Բեյրութին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) այսօր հերթական հարվածն է հասցրել Լիբանանին։ The Times of Israel-ը գրում է, որ այս անգամ թիրախում եղել է մայրաքաղաք Բեյրութը։ 

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հստակեցրել է, որ այս փուլում քաղաքացիական անձանց համար կանոնների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Հարձակման մանրամասներն իսրայելական կողմը խոստացել է հայտնել ավելի ուշ։ 

Մինչդեռ լիբանանյան լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելը հարվածել է Բեյրութի Դահիա թաղամասին, որը Հեզբոլահի հենակետն է: Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման թիրախում եղել է Հեզբոլահի բարձր ռազմական հրամանատարության անդամ Իբրահիմ Ակիլը։ 

The Times of Israel-ը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելը երրորդ անգամ է հարվածում Բեյրութին:

Հունվարին Բեյրութի վրա ՑԱԽԱԼ-ի հարձակման հետևանքով զոհվել էր ՀԱՄԱՍ-ի առաջնորդի տեղակալ Սալեհ ալ-Աուրին, իսկ հուլիսին ավիահարվածի հետևանքով սպանվել էր Հեզբոլահի ռազմական թևի ղեկավար Ֆուադ Շուքրը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Լիբանանում Հեզբոլահի վրա մի շարք հարձակումներ են իրականացվել: Մասնավորապես, զանգվածաբար պայթել են խմբավորման անդամների փեյջերները և այլ սարքավորումներ, ինչի հետևանքով հազարավոր վիրավորներ կան:

Երեկ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել էր Հեզբոլահի օբյեկտներին, որոնք տեղակայված էին Լիբանանի հարավում։ Դրա հետևանքով վնասվել էին խմբավորման արձակման տասնյակ կայանքներ։ 

Լուսանկարը՝ AP գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter