HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ում Հայաստանին շարունակում են դիտարկել որպես իրավահավասար գործընկերոջ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նախկինի պես Հայաստանին դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ «Союзники. ОДКБ»-ին տված հարցազրույցում։

«Ինչպես գիտեք, նշված միջոցառումներին (ՀԱՊԿ զորավարժություններին, խմբ.) չեն մասնակցել Հայաստանի ներկայացուցիչները։ Այդուհանդերձ, նախկինի պես Հայաստանին դիտարկում ենք որպես կազմակերպության ձևաչափում իրավահավասար գործընկերոջ ու պատրաստ ենք երկխոսել Երևանի գործընկերների հետ՝ արդիական հարցերի շուրջ»,- նշել է նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այս հայտարարությունն արել է առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան։ Փաշինյանը նշել էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման պատճառներից մեկը նաև այն է, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ 

Լուսանկարը՝ РИА Новости/Арам Нерсесян

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter