HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն վերահաստատում է, որ մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ Պետքարտուղարությունը պնդում է, որ Վաշինգտոնը մտադիր չէ ուղղակիորեն մասնակցել Ուկրաինայի հակամարտությանը և զորքեր ուղարկել այդ երկիր:

«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ ԱՄՆ-ն մտադիր չէ մասնակցել այդ պատերազմին։  Մենք չենք ուղարկի մեր զորքերը»,- ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։ 

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ամերիկյան կողմը մտադիր է շարունակել Կիևին աջակցության ցուցաբերումը և նրան զենք ուղարկել:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին հայտարարել էր, որ Ուկրաինան առանց Արևմուտքի օգնության ի վիճակի չէ հարվածներ հասցնել ՌԴ տարածքի խորքերին, քանի որ դրա համար նրան անհրաժեշտ են արբանյակներից հետախուզական տվյալներ և թռիչքային առաջադրանքներ։

Նա նշել էր, որ ՆԱՏՕ-ի երկրներն այժմ ոչ թե պարզապես բանավիճում են Կիևի կողմից արևմտյան հեռահար սպառազինությունների հնարավոր օգտագործման շուրջ, այլ, ըստ էության, որոշում են՝ արդյոք ուղղակիորեն ներգրավվել ուկրաինական հակամարտության մեջ: Պուտինը նշել է, որ Մոսկվան որոշումներ կկայացնի՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կառաջանան ՌԴ-ի համար։ 

Լուսանկարը՝ Mark Reinstein/Corbis via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter