
Հայաստանը դրական և ակտիվ դեր ունի ԵԱՏՄ շրջանակներում. Օվերչուկ
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ունի դրական և ակտիվ դեր, իսկ ՀՀ տնտեսական ձեռքբերումները պայմանավորված են այդ միավորմանն իր մասնակցությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է աճում և զարգանում Հայաստանի տնտեսությունը, ցույց տալիս ՀՆԱ-ի աճի լավագույն տեմպերը ԵԱՏՄ-ում։ Մենք բոլորս հասկանում ենք, որ տնտեսական նման հաջողություններն առաջին հերթին ապահովվել են ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիոն կապերի շնորհիվ։ Հայաստանը շատ ակտիվ և դրական դեր ունի ԵԱՏՄ շրջանակներում։ Այս տարի Հայաստանը ԵԱՏՄ նախագահող երկիրն է, և մենք հենց երեկ ՀՀ վարչապետ Նիկոլայ Վովաևիչի հետ քննարկել ենք այդ հարցերը։ Բացի այդ, իհարկե, մենք քննարկել ենք նաև ապագայի ծրագրերը»,- TACC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Օվերչուկը։
Ինչպես նշել է ՌԴ փոխվարչապետը, Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ օրակարգն ու տնտեսական արդյունքները: «Առաջին կես տարում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,4 միլիարդ դոլարը։ Դա, իհարկե, հսկայական պլյուս է»,- հավելել է Օվերչուկը։
Լուսանկարը՝ РИА Новости / Владимир Федоренко
Մեկնաբանել