HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամերիկյան իշխանությունները RT-ին մեղադրում են ռուսական հետախուզության համար աշխատելու մեջ

Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ RT հեռուստաալիքը ներգրավված է ամբողջ աշխարհում ռուսական հետախուզական գործողությունների մեջ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Վաշինգտոնի տվյալներով՝ ավելի քան մեկ տարի առաջ Ռուսաստանի կառավարությունը RT-ում ներդրել է առանձին ստորաբաժանում, որն զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ, և ներդրման ժամանակ հեռուստաընկերության ղեկավարությունը տեղյակ է եղել այդ մասին:

ԱՄՆ-ն կարծում է, որ RT-ի գործունեությունը դուրս է գալիս սովորական քարոզչության շրջանակներից։ 

«Նոր տեղեկատվության շնորհիվ, որի մեծ մասը ստացվել է RT-ի աշխատակիցներից, մենք գիտենք, որ հեռուստաընկերությունը մասնակցել է ազդեցության մի շարք գործողությունների, գաղտնի տեղեկատվության հավաքագրման, ինչպես նաև ռազմական գնումներին»,- հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այդ պատճառով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան «դիվանագիտական արշավ» կսկսեն RT-ի դեմ, որի շրջանակներում այլ երկրներին կպատմեն հեռուստաընկերության և ռուսական հետախուզության համատեղ գործունեության մասին:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Բլինքենի հայտարարությունների ֆոնին հայտնել է, որ պատժամիջոցների ցուցակում է ներառել «Россия сегодня» մեդիախմբին և դրա գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին:

Սեպտեմբերի 4-ին էլ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել RT-ի և «Россия сегодня»-ի դեմ, ինչպես նաև դրա գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ու հեռուստաընկերության ղեկավար կազմի մի քանի ներկայացուցիչների դեմ։ 

Դրա համար հիմք էր համարվել «ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու Մոսկվայի փորձերը»։ 

Լուսանկարը՝ Jaap Arriens / ZUMAPRESS / Global Look Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter