HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Telegram-ը սկսել է համագործակցել ֆրանսիական իշխանությունների հետ

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը համագործակցում է ֆրանսիական իշխանությունների հետ, իսկ մեսենջերը պատասխանում է ոստիկանության հարցումներին։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական Liberation թերթը։

Պարբերականի տվյալներով՝ մեսենջերը Ֆրանսիայի ազգային ոստիկանության և Ժանդարմերիայի պահանջով «տվյալներ է տրամադրել, որոնք թույլ են տալիս մի քանի քրեական գործերով նույնականացնել կասկածյալներին»:

Այսպիսով, Ֆրանսիայի իշխանություններն արձանագրում են, որ «իրավապահ մարմինների հետ փոխգործակցության ուղղությամբ մեսենջերի քաղաքականության զգալի փոփոխություն է տեղի ունեցել»:

Բելգիայի դատախազությունն իր հերթին հայտարարել է, որ «վերջին շրջանում նկատում է Telegram-ի վարչակազմի շրջանում համագործակցության պատրաստակամությունը»:

Պավել Դուրովին օգոստոսի 28-ին Ֆրանսիայում մեղադրանք էր առաջադրվել կազմակերպված հանցավորության հետ կապված մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ Telegram հարթակում թմրանյութերի և մանկական պոռնոգրաֆիային տարածման մեջ հանցակցության համար, իսկ մինչ այդ, ժամանելով Բաքվից, Փարիզում ֆրանսիական իշխանությունները ձերբակալել էին Դուրովին։

Լուսանկարը՝ Leon Neal/ Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter