HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաղբանտարկյալներ» ՀԿ-ն՝ ի պաշտպանություն ՀԱԿ երիտասարդների

«Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպությունը դատապարտում է  Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին,  Դավիթ Քիրամիջյանին 2-6 տարվա ազատազրկման ենթարկելու ապօրինի մեղադրական դատավճիռը: Քաղաքացիական հասարակությունն անտարբեր չպետք է մնա իրենց խիզախ քաղաքացիական կեցվածքի համար երիտասարդների դատապարտման այս խայտառակ փաստի համար:

«Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպությունն իր մերժողական դիրքորոշումն է արտահայտում նման որոշման դեմ և կոչ է անում իշխանություններին հրաժարվել քաղբանտարկյալներ ունենալու արատավոր պրակտիկայից:

Կոչ ենք անում բոլոր նախկին քաղբանտարկյալներին, նրանց հարազատներին, ովքեր անմիջականորեն իրենց վրա կրել են ռեժիմի այսօրինակ ծանր հարվածները, թույլ չտալ նման գործելակերպի կրկնությունը եւ ակտիվորեն պայքարել Կոնգրեսի ակտիվիստների ազատության համար:

«Քաղբանտարկյալներ» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter