
Էնթոնի Բլինքենն ու Դևիդ Լեմին ժամանել են Ուկրաինա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին համատեղ այցով ժամանել են Ուկրաինա: Այդ մասին հայտնում է РБК-Україна-ն։
Կիևում Բլինքենն ու Լեմին կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և ուկրաինական կառավարության պաշտոնյաներին։
Պետքարտուղարության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ այցի ընթացքում կքննարկվի «ռուսական ագրեսիայից Ուկրաինայի պաշտպանությանը հետագա աջակցությունը, ինչպես նաև Ուկրաինայի բարգավաճումը ռազմական, տնտեսական և ժողովրդավարական առումով երկարաժամկետ հեռանկարում ապահովելու ուղիները»։
ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների Կիև այցը տեղի է ունենում այն հաղորդագրությունների ֆոնին, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերացնել Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին հարվածելու համար ամերիկյան հեռահար հրթիռների օգտագործման արգելքը։
Կիևն այդ մասին խնդրում է ամիսներ շարունակ, սակայն մինչ օրս Վաշինգտոնը հրաժարվում է թույլատրել դա։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 10-ին հաստատել էր, որ Սպիտակ տանը քննարկվում է այդ հարցը:
Լուսանկարը՝ Leon Neal / POOL / AFP
Մեկնաբանել