HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է երկու օվկիանոսներում և երեք ծովերում զորավարժությունների անցկացման մասին

ՌԴ ռազմածովային նավատորմն սկսել է «Օվկիանոս-2024» ռազմավարական զորավարժությունները։ Այդ մասին հայտնում է Meduza-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։

Զորավարժությունները կանցկացվեն Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների, Միջերկրական, Կասպից և Բալթիկ ծովերի ջրային տարածքներում:

Ռուսական կողմը նշում է, որ զորավարժություններին կմասնակցի ավելի քան 90 000 զինվորական, ավելի քան 400 ռազմանավ, սուզանավ և ՌԴ ռազմածովային ու օդատիեզերական ուժերի ավելի քան 120 ինքնաթիռ ու ուղղաթիռ, շուրջ 7000 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա:

Զորավարժություններին նախատեսվում է ներգրավել ՌԴ ՆԳՆ-ից, ԱԻՆ-ից, ԱԴԾ-ից, Ազգային գվարդիայի զորքերից և ՊԴԾ-ից օպերատիվ խմբեր, ինչպես նաև «ռազմական անձնակազմեր՝ ՌԴ գործընկեր օտարերկրյա պետություններից»։

«Օվկիանոս-2024»-ը կշարունակվի մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ։

Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարությանը, հայտնել էին, որ «Օվկիանոս-2024»-ի մասնակիցների շարքում կլինեն նաև չինացի զինվորականները։

Լուսանկարը՝ РИА Новости / Михаил Голенков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter