
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինայի անկախության տոնը
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրը։ Այդ մասին գրառումը տարածվել է արտաքին քաղաքական գերատեսչության X-ի միկրոբլոգում։
Congratulations to our colleagues & friends in #Ukraine on the occasion of #Independence Day!
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) August 24, 2024
We value the long-standing, strong ties between our two peoples & look forward to further enhance the cooperation between 🇦🇲 & 🇺🇦. pic.twitter.com/dqSC3u9k92
«Շնորհավորում ենք Ուկրաինայում մեր գործընկերներին և ընկերներին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք գնահատում ենք մեր երկու ժողովուրդների միջև երկարամյա ամուր կապերը և ակնկալում ենք Հայաստանի ու Ուկրաինայի միջև համագործակցության հետագա ընդլայնում»,- ասված է ՀՀ ԱԳՆ տարածած գրառման մեջ։
Լուսանկարը՝ Valentyn Ogirenko/Reuters
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել