Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում էին հարձակվել ԽՍՀՄ վրա. ՌԴ ռազմական արխիվը գաղտնազերծել է մի շարք փաստաթղթեր
Ռուսաստանի պետական ռազմական արխիվը գաղտնազերծել է ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսար Լավրենտի Բերիայի հաղորդագրությունը պաշտպանության ժողովրդական կոմիսար Կլիմենտ Վորոշիլովին, որտեղ նշվում է դաշնակիցների բարձրագույն ռազմական խորհրդի՝ ԽՍՀՄ-ի դեմ պատերազմ սկսելու որոշման մասին: Փաստաթուղթը թվագրված է 1940 թվականի հունվարի 13-ին։
«Փարիզում ԽՍՀՄ ՊԱԿ ռեզիդենտը հայտնում է հետևյալ չստուգված տվյալները. Բարձրագույն ռազմական խորհրդի վերջին նիստում սկզբունքային որոշում է կայացվել ԽՍՀՄ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին»,- ասված է փաստաթղթի մի հատվածում, որը հրապարակել է ՌԴ նախագահական գրադարանը։
Փաստաթղթում «ԽՍՀՄ-ի հետ պատերազմի վառ կողմնակիցների թվում» թվարկված են ֆրանսիացի և բրիտանացի գեներալներ Մաքսիմ Վեյգանը, Մորիս Գամելենը, Ջոն Գորթը և Էդմունդ Այրոնսայդը:
«Այս խումբը եկել է այն եզրակացության, որ օգտագործեն խորհրդա-ֆիննական պատերազմը, ներգրավեն չեզոք երկրներին, ԽՍՀՄ-ին հարված հասցնեն ոչ միայն Կովկասից, այլև՝ հյուսիսից»,- ասված է հաղորդագրության տեքստում։
Այդ նպատակով կանադական զորքերն ուղարկվել էին Ֆինլանդիա, որտեղ Պետսամոյի նավահանգիստը օգտագործվում էր որպես «Մուրմանսկի և Արխանգելսկի դեմ գործողությունների համար» բազա: «Վերջին օրերին Բորդոյից Ֆինլանդիա է ուղարկվել 400 ինքնաթիռ, 200 տանկ և 6000 սպասարկող անձնակազմ»,- նշված է փաստաթղթում:
Փարիզի և Լոնդոնի գլխավոր խնդիրը փաստաթղթում նշված է «Լենինգրադի գրավումը, ինչը, դաշնակիցների կարծիքով, պետք է ուժեղ հարված հասցնի ԽՍՀՄ-ին»։
«ԽՍՀՄ դեմ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր նախատեսվում է ստեղծել Ռուսաստանի ազգային կառավարություն և հայտարարել սպիտակ էմիգրանտների համընդհանուր մոբիլիզացիա»,- ասված է փաստաթղթում։
Լուսանկարը՝ Բրիտանիկա հանրագիտարանից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել