
Ճապոնիայի նոր վարչապետ կարող է դառնալ Սինձիրո Կոիձումին
Ճապոնացիների շուրջ 23 %-ը շրջակա միջավայրի նախկին նախարար Սինձիրո Կոիձումիի թեկնածությունն առավել հավանական է համարում իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ապագա նախագահի և Ճապոնիայի վարչապետի պաշտոններում: Այդ մասին հայտնում է ճապոնական Nikkei Asia գործակալությունը։
Հարցումն իրականացվել է հենց Nikkei-ի կողմից՝ TV Tokyo հեռուստաընկերության հետ համատեղ։
Սինձիրո Կոիձումին նախկին վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի որդին է։ Նրա աջակցության վարկանիշը կազմում է 23% է, ինչը Ճապոնիայի պարագայում բավական բարձր ցուցանիշ է։
Նրան հաջորդում է պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբան (18%): Երրորդը տնտեսական անվտանգության նախարար Սանաե Տակաիտին է (11%), այնուհետ՝ թվայնացման հարցերով նախարար Տարո Կոնոն (7%) և արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան (6%):
Ճապոնիայում իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր նախագահի ընտրությունները, որը կդառնա նաև այդ երկրի հաջորդ վարչապետը, տեղի կունենան սեպտեմբերի 27-ին: Ներկայիս վարչապետ Ֆումիո Կիսիդան ավելի վաղ հայտարարել էր, որ կլքի կառավարության ղեկավարի պաշտոնը: Պատճառը կուսակցության շուրջ առկա սկանդալներն ու Կիսիդայի վարկանիշի անկումն են։
Լուսանկարը՝ Issei Kato/Reuters
Մեկնաբանել