HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կայցելի Ուկրաինա

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը այդ երկրում հավատարմագրված լրագրողներին ուղարկված հաղորդագրության մեջ հաստատել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կայցելի Ուկրաինա և Լեհաստան: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ երկուշաբթի Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հատուկ ճեպազրույց կանցկացնի, որը նվիրված կլինի Լեհաստան և Ուկրաինա Հնդկաստանի կառավարության ղեկավարի այցերին: Մոդիի ուղևորության ժամկետներն այս պահի դրությամբ հայտնի չեն։

Հնդկական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին Մոդիի՝ օգոստոսի վերջին Կիև հնարավոր այցի մասին: Մասնավորապես, NDTV հեռուստաընկերությունը նշել էր, որ վարչապետի այցը կկայանա օգոստոսի 23-ին, իսկ Indian Express թերթը, իր հերթին, տեղեկացրել էր, որ Մոդին օգոստոսի 24-ին կարող է մի քանի ժամով լինել Ուկրաինայում, որտեղ այդ օրը նշվելու է Անկախության օրը։ 

Ենթադրվում է, որ Լեհաստան Մոդիի այցը կկայանա օգոստոսի 21-ին։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter