HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի խորհրդարանը արտաքին գործերի նախարարի պաշտոնում հաստատել է Աբբաս Արաղչիի թեկնածությունը

Իրանի արտաքին գործերի նոր նախարար է դարձել Աբբաս Արաղչին։ Նրա թեկնածությունը հաստատել է այդ երկրի խորհրդարանը։ Այդ մասին հայտնում է Iran International-ը։

Մասուդ Փեզեշքիանի նախագահ ընտրվելուց հետո Արաղչին արտաքին քաղաքականության հարցերով նրա խորհրդականն էր։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավարը նախկինում զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը ու զգալի դեր խաղացել 2015 թվականին միջուկային գործարքի կնքման գործում։

Արաղչին նաև բավականին իրազեկ է հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Արցախյան հիմնահարցի վերաբերյալ։ Որպես Իրանի նախագահի հատուկ բանագնաց՝ նա 2020 թվականի հոկտեմբերին՝ Արցախում 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին, եղել է Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում՝ հակամարտության կարգավորման տարբերակները քննարկելու նպատակով։ 

1980-1988 թվականների Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Արաղչին ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։ Զբաղեցրել է նաև Տոկիոյում ու Հելսինկիում Իրանի դեսպանի պաշտոնը։ 

Լուսանկարը՝ stimson.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter