
Կոտայքի մարզում ինքնաթիռ է վթարվել․ կա 2 զոհ
Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։
«Հետքն» ավելի ուշ ճշտեց, որ ինքնաթիռը Յակ-52 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել