Ֆրանսիայի նոր վարչապետը պետք է երաշխավորի առավելագույն կայունություն. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ազգային ժողովի (ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատ- խմբ.) ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերին կայուն մեծամասնություն ձևավորելու կոչ է արել և խոստացել վարչապետի թեկնածուներին գնահատել երկրի կայունությունը իրենց կուսակցությունից և անձնական հավակնություններից վեր դասելու նրանց պատրաստակամությամբ: Նամակի բովանդակությունը Ելիսեյան պալատի առաջնորդը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։
Chères Françaises, chers Français, pic.twitter.com/r5k2RzDEaT
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) July 10, 2024
«Ես խնդրում եմ քաղաքական բոլոր ուժերին անկեղծ և կոռեկտ երկխոսություն սկսել ՝ ամուր մեծամասնություն ստեղծելու համար։ Միասնությունը պետք է կառուցվի հանրապետական արժեքների, պրագմատիկ և ընթեռնելի նախագծի շուրջ ու հաշվի առնի այն մտահոգությունները, որոնք ֆրանսիացիներն արտահայտել են ընտրությունների ժամանակ։ Այն պետք է երաշխավորի հնարավոր առավելագույն ինստիտուցիոնալ կայունություն և միավորի նրանց, ովքեր իրենց երկիրը վեր են դասում իրենց կուսակցությունից, ժողովրդին՝ իրենց հավակնություններից»,- գրել է Մակրոնը։
Ելիսեյան պալատի ղեկավարը հավելել է, որ հենց այս սկզբունքների հիման վրա ինքը կկայացնի վարչապետի նշանակման որոշումը։ Ֆրանիայի Հանրապետության ղեկավարը նշել է, որ քաղաքական ուժերին պետք է ժամանակ տալ հանգիստ մթնոլորտում փոխզիջումների նախագծի մշակման համար, իսկ մինչ այդ հեռացող կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները:
Մեկնաբանելով հուլիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները՝ Մակրոնը նշել է, որ «ոչ ոք չի հաղթել» և չի ստացել ձայների բավարար մեծամասնություն:
«Անցյալ կիրակի դուք կոչ արեցիք ձևավորել ֆրանսիական քաղաքական նոր մշակույթ: Ձեր անունից ես հոգ կտանեմ դրա մասին: Ձեր անունից ես դա երաշխավորում եմ»,- ասված է նամակի եզրափակիչ մասում։
Լուսանկարը՝ AP Photo/Ebrahim Noroozi
Մեկնաբանել