HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի անկախության ճանաչումը

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (ՊԱԿ) ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը և Երևանի այդ որոշումը համարում «արդարության հաղթանակ»: Այդ մասին հայտարարել է ՊԱԿ գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն աշ-Շեյխը։

«Մենք ողջունում ենք բարեկամ Հայաստանի կողմից միջազգային իրավունքին համապատասխան Պաղեստին պետության ճանաչումը: Սա իրավունքի, արդարության, լեգիտիմության հաղթանակ է, հաղթանակ մեր պաղեստինցի ժողովրդի ազատագրման և անկախության համար մղվող պայքարում։ Շնորհակալություն, բարեկամ Հայաստան»,- Hürriyet-ի փոխանցմամբ հայտարարել է աշ-Շեյխը։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը։

«Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ:

Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները»,- ասված էր ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ diakonia.se-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter