HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը

ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանել են Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը։ Այդ մասին փոխանցում է Politico-ն:

Վերջին երկրները, որոնց աջակցությունը պետք է ստանար Ռյուտեն, Սլովակիան և Հունգարիան էին, որոնք էլ Ռյուտեի թեկնածությանը հավանություն են տվել երեքշաբթի օրը՝ հունիսի 18-ին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մի քանի ամիս համաձայնություն չէր տալիս Ռյուտեի թեկնածությանը։ 

Financial Times-ը գրում է, որ բանակցությունների արդյունքում Նիդերլանդների վարչապետը խոստացել է, որ Բուդապեշտը կարող է չմասնակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ի աջակցությանը։

Ինքը՝ Օրբանը, ավելի ուշ հաստատել է այդ գործարքը, որը Հունգարիան կնքել է ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ ու հույս հայտնել, որ Ռյուտեն «կպահի խոստումը»:

Politico-ն էլ գրում է, որ Սլովակիայի աջակցությունը Ռյուտեն ստացել է այդ երկրի օդային տարածքը պաշտպանելու հարցում ՆԱՏՕ-ի օգնության խոստման դիմաց, քանի դեռ Սլովակիան չի մեծացրել սեփական հնարավորությունները։

Բացի Ռյուտեից, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի միակ հավակնորդը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսն էր: Այսօր՝ հունիսի 20-ին, նա հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը։ 

Փաստացի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեն կփոխարինի Նորվեգիայի ներկայացուցիչ Ենս Սթոլթենբերգին, որը հոկտեմբերի 1-ին կթողնի այդ պաշտոնը:

Այն մասին, որ Ռյուտեն կզբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ Ռումինիայի նախագահը կհանի իր թեկնածությունը, նախօրեին հայտնել էր  նիդերլանդական NOS պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ Ռյուտեն «նախընտրելի թեկնածու» էր նաև ԱՄՆ-ի և եվրոպական խոշոր երկրների համար:

Լուսանկարը՝ EPA Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter