
Ադրբեջանի իշխող կուսակցությունը դիմել է Ալիևին՝ խորհրդարանը ցրելու համար
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության ղեկավարությունը որոշել է դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` խորհրդարանը ցրելու նախաձեռնությամբ:
Հիմնավորումն այն է, որ Ադրբեջանում խորհրդարանական հերթական ընտրությունները պետք է անցկացվեն 2024 թվականի նոյեմբերին։ Այդպիսով, ընտրությունները կհամընկնեն COP 29-ի և միջազգային այլ միջոցառումների անցկացման հետ։
Ըստ կուսակցության՝ Միլի մեջլիսը (Ադրբեջանի խորհրդարանը) պետք է հանդես գա խորհրդարանը ցրելու և նախատեսված ժամկետից շուտ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ:
Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ երկրի խորհրդարանը ցրելու և խորհրդարանական ընտրություններ նշանակելու իրավունք ունի նախագահը:
Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ համընդհանուր և ուղղակի ընտրությունների հիման վրա: Գործող գումարման խորհրդարանը ձևավորվել է 2020 թվականի փետրվարի 9-ի ընտրությունների արդյունքում։ Այդ ընտրությունները ևս արտահերթ էին։
Լուսանկարը՝ Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության
Մեկնաբանել