
Ադրբեջանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ
Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմական ոլորտում համագործակցության մասին միջկառավարական փաստաթուղթ են ստորագրել: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Վերջինիս փոխանցմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում երկու երկրների պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Ռուսլան Ժակսիլիկովի բանակցությունների արդյունքում:
Ժակսիլիկովը Զաքիրովին հրավիրել է հուլիսին Ակտաուում կայանալիք «Բիրլեստիկ-2024» օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին հետևելու համար: Զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զորախմբերը:
«Նախարարների հանդիպմանը հատուկ ընդգծվել է երկու երկրների զինծառայողների պրոֆեսիոնալիզմի բարձրացման նպատակով համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել