Լոռու և Տավուշի մարզերում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով․ ԲՏԱՆ
Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։ Հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«Նախարարությունն այս պահին օպերատիվ կապի մեջ է ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում: Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ հորդառատ անձրևներով պայմանավորված՝ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերը վարարել են՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ։
Կարդացեք նաև՝
Մեկնաբանել