
Օպերատիվ իրավիճակը Հայաստանում ժամը 15:30-ի դրությամբ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում ժամը 15:30-ի դրությամբ։
«Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190, փրկարարները փրկել են 73 մարդու:
Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել 1 անձը չպարզված քաղաքացու դի:
ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն:
ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է «Թեժ գիծ»: Անհրաժեշտ և հրատապ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել:
Ներկա պահին Փրկարար ծառայության ուժերն ու միջոցները բավարարում են փրկարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար:
Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, զերծ մնալ չճշտված և խուճապ առաջացնող լուրեր, միաժամանակ մանիպուլյացիոն նյութեր և ապատեղեկատվություն տարածելուց»,- նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ հորդառատ անձրևներով պայմանավորված՝ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերը վարարել են՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ։
Կարդացեք նաև՝
Մեկնաբանել