
ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին։ Նման հայտարարությամբ կայացած ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանթ Փաթելը՝ մեկնաբանելով Ալմաթիում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է։ Դա այն հարցերից է, որով պետքարտուղարը և մյուսները շարունակում են ինտենսիվորեն զբաղվել: Կողմերի միջև բանակցությունների մասին նոր տվյալներ չկան, բայց մենք կշարունակենք աջակցել այդ գործընթացին»,- հայտարարել է Փաթելը։
Հիշեցնենք, որ Ալմաթիում մայիսի 10-ին կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները։ Հանդիպումից հետո տարածված մամլո հաղորդագրության մեջ նշվում էր, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել